- Սխալ
ՎԱՀԵ ԱԼԲԵՐՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, քաղաք Երևան, 1976 թվականի հուլիսի 12-ին: Մասնագիտությամբ Իրավաբան: Մասնագիտացումը քաղաքացիաիրավական ուղղվածություն: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – բարձրագույն` 1999 – 2003թ. թ. սովորել և ավարտել եմ Երևանի «Երևան» Համալսարանի Մոսկվայի բաժնի Մոսկվայի «Սլավոնական Գործարարական Ինստիտուտ» - ի իրավաբանական բաժինը – իրավաբան: 1997թ. սովորել և ավարտել եմ ACN համակարգչային բարձրագույն դպրոցը – համակարգչային օպերատոր: 2000 – 2001թ. թ. մասնակցել եմ Լինգվաֆորում ուսումնական կենտրոնում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացներին: 2004թ. մայիսի 18 – 22-ը մասնակցել եմ ABA/CEELI – ի կողմից կազմակերպված «Դատավարական հմտություններ» սեմինարին: Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն ABA Իրավական նախաձեռնություն Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի համար CEELI 10.05 – 20.10.2004թ. մասնակցել եմ ABA/CEELI – ի կողմից կազմակերպված «Փաստաբանական հմտություններ» սեմինարին: 09.10 – 06.11.2004թ. մասնակցել եմ ABA/CEELI – ի կողմից կազմակերպված «Տեղեկատվական իրավունք» սեմինարին: 25.01 – 06.02.2007թ. մասնակցել եմ ՀՀ Փաստաբանների Պալատի կողմից կազմակերպված «Քաղաքացիական դատավարության իրավունքի առկա խնդիրները» դասընթացին: 14 – 15 և 21 – 22. 11.2008թ. մասնակցել եմ Հանրային Իրավունքի Ինստիտուտ, Բեռնի Համալսարանի (Շվեցարիա) կողմից կազմակերպված «Սահմանադրական իրավունք» սեմինարին: 2012-2013 թվականներին մասնակցել եմ ՀՀ փաստաբանական դպրոցի կողմից անցկացված վերապատրաստման դասընթացներին: ԼԵԶՈՒՆԵՐ – հայերեն, ռուսերեն, անգլերեն: 09.11.2001 – 29.12.2003թ. թ. եղել եմ Փաստաբանների Միջազգային Միության Երիտասարդական Խորհրդի – անդամ: 30.04.2009թ. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից Հանրային Խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ` 1997 – 1999թ. թ. աշխատել եմ Հրեական Բարեգործական Համայնքի «Մորդեխայ Նավի» Կենտրոնում – համակարգչային օպերատոր: 2003 – 2006թ. թ. եղել եմ Փաստաբանների Միջազգային Միության – ՀՀ Փաստաբանների Պալատի` փաստաբանի հավակնորդ: 01.06.2005 – 31.01.2006թ. թ. աշխատել եմ «Վի-Վի-Փի Քոնսալթինգ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունում – Իրավաբան: 01.03.2006թ-ից աշխատել եմ «Լեվ Գրուպ Իրավատնտեսական միավորում» Փակ Բաժնետիրական Ընկերությունում – Իրավախորհրդատու: Այնուհետև 19.10.2007թ-ից մինչև 31.03.2015թ. աշխատել եմ «Լեվ Գրուպ Իրավատնտեսական միավորում» Փակ Բաժնետիրական Ընկերությունում – Փաստաբան։ 07.04.2015թ-ից որպես Վահե Հովհաննիսյան Ալբերտի Ա/Ձ իրականացնում եմ փաստաբանական գործունեություն: 14.01.2016թ.-ից մինչև 30.04.2016թ. ժամանակահատվածում «ՀՀ փաստաբանական դպրոց» Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի հիմքով իրականացրել եմ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների կողմից ՀՀ փաստաբանական դպրոցի իրավաբանական կլինիկայի աշխատանքների ընթացքում տրամադրվող անվճար իրավաբանական օժանդակության փաստաբան-խորհրդատուի (մենթորության) ծառայությունների տրամադրում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։ “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հրատարակված հեղինակային վերլուծության հեղինակ (2013թ.) 12.12.2012թ. “Լեվ Գրուպ Իրավատնտեսական միավորում” փակ բաժնետիրական ընկերության կողմից պարգևատրվել եմ պատվոգրով` ընկերության կայացման և զարգացման գործում ներդրած մասնագիտական ավանդի համար: 11.03.2014թ. “Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրվել է թիվ Ե – 037 գրություն` հայտնելով շնորհակալական խոսք “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության կապակցությամբ: 25.04.2014թ. “ՀՈւՅՍԻ ԱՐԱՀԵՏ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստացել եմ շնորհակալագիր` պետական եկամուտների կոմիտեի կողմից “ՀՈւՅՍԻ ԱՐԱՀԵՏ” ՍՊԸ-ի խախտված իրավունքները վերականգնելու, ընկերության շահերը դատական ատյաններում բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացնելու և բարենպաստ դատական ակտեր ստանալու համար: 15.12.2015թ. ԱՆՆԱ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կողմից ստացել եմ շնորհակալագիր` Աննա Արզումանի Մելքոնյանի խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իր շահերը դատարանում բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացնելու և պաշտպանելու, որի արդյունքում բարենպաստ դատական ակտ ստանալու համար: |
03.12.2010թ.
Օրաթերթ 231/3833/ 3.12.2010թ.
Շնորհակալական խոսք
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում <Լև Գրուպ> իրավաբանական գրասենյակին` ի դեմս Լևոն Բաղդասարյանի, Սեյրան Գրիգորյանի, Վահե Հովհաննիսյանի, Կարինե Կարագյոզյանի` իմ խախտված իրավունքները պաշտպանելու համար: Նրանց մարդկային վերաբերմունքի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինձ զգացի պաշտպանված, և վերականգնվեցին իմ իրավունքները:
Հեղինե Բաբայան
28.05.2008թ.
Օրաթերթ 89/3205/28.05.2008թ.
Շնորհակալական խոսք
Կարեն Գրիգորյանը իր շնորհակալությունն է հայտնել խախտված իրավունքների վերականգնման և արդարության հաղթանակի կապակցությամբ: